понедельник, 21 марта 2011 г.
Թերեզա Գեւորգյան եւ Մերի Մովսիսյան
Քանի որ Յու. Դավթյանը խուսափեց 'Առավոտից', որոշեցինք 'քվեարկություն' անցկացնել դահլիճում՝ ներկաների եւ մասնագետների շրջանում: Բնականաբար, մասնագետները համաձայնեցին կարծիք հայտնել միայն այն դեպքում, եթե իրենց անունը գաղտնի մնա, վախենալով վիրավորել կոլեգաներին, որովհետեւ 'փոքր երկիր ենք, ու ցանկացած անցուդարձ, հատկապես մշակույթում, ի վերջո, բացահայտվում է': Ըստ մեր 'քվեարկության' արդյունքների, դժվարությունները կին վոկալիստների ընտրության հարցում էր: Շրջանառվեցին Թերեզա Գեւորգյանի եւ Մերի Մովսիսյանի անունները: Առաջինը անցյալ տարի Երեւանի կոնսերվատորիան, պրոֆեսոր Ռ. Հակոբյանցի դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակում է Լոնդոնի թագավորական ակադեմիայում, ճանաչված մանկավարժ Դայանա Ֆորլանոյի ղեկավարությամբ, իսկ Մ. Մովսիսյանը դեռեւս ուսանում է Երեւանի կոնսերվատորիայում, ճանաչված մանկավարժ Աննա Սարաջեւայի դասարանում:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий